Թուր ազ

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում

2024 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի ստորջրյա հարձակման և ստորջրյա պաշտպանության ստորաբաժանումները համատեղ «SAT-SAS-2024» զորավարժություններ են անցկացնում Թուրքիայում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

 Թուրքիայի Հանրապետության Մարմարիս քաղաքի Աքսազ ռազմածովային բազայում համատեղ վարժանքների ընթացքում ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերը իրականացրել են նավերի գրավման խնդիրները։

Զորավարժությունների հաջորդ օրերին, պլանի համաձայն, երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները կմշակեն ցամաքային և ծովային մարտավարություն, ուղղաթիռից վայրէջք կատարելու, պայմանական ափամերձ տարածքը գրավելու, չպայթած զինամթերքի և ծովային ականների որոնման և ոչնչացման առաջադրանքներ կիրականացնեն:

Նշենք, որ համատեղ զորավարժությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 29-ը։

Add new comment