ՀՀ ՀՆԴ

Հայաստանը Հնդկաստանից ևս 78 հրետանային համակարգեր կգնի

Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ 78 միավոր ATAGS քարշակային հրետանային համակարգեր ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է Indian Defense Research Wing պարբերականը։

Նախատեսվող գործընթացը հաջորդել է ATAGS-ների փորձարկումների հաջող ցուցանիշներին, որոնք առաքվել են Հայաստան։ 

Հրետանային համակարգերի փորձարկումները հաստատել են դրանց ճշգրտությունը և հուսալիությունը։

Հատկանշական է, որ համակարգում ավելացվել է հայերեն ինտերֆեյս, ինչը հեշտացնում է դրա օգտագործումը։ Բացառված չէ, որ որոշակի փոփոխություններ կատարվեն՝ համաձայն հայկական բանակի պահանջներին:

Լրատվականը նշում է, որ նախատեսվող գործարքը ևս մեկ կարևոր իրադարձություն է Հայաստանի և Հնդկաստանի միջև աճող պաշտպանական համագործակցության մեջ: Նախկինում Հայաստանը Հնդկաստանից գնել է նաև Pinaka-ի կայանքներ և պաշտպանական այլ զինատեսակներ:

Add new comment