COP29-ի կանաչ գոտում կանցկացվի «Ադրբեջանական Երևան» կոչվող միջոցառումը
Բաքուն COP29 կլիմայական համաժողովը շարունակում է օգտագործել որպես իր քաղաքական սադրանքների և առավելապաշտական նկրտումների քաղաքականության հարթակ:
Ադրբեջանական աղբյուրները գրում են, որ այսօր համաժողովի շրջանակում Բաքուն Կանաչ գոտում անցկացնելու է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը։ Այն կազմակերպվել է «Հեյդար Ալիևի» հիմնադրամի կողմից, որի նախագահն է Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևան:
Add new comment