Նրանց վերադարձը կքննարկվի Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան. Հաջիևի սադրալից հայտարարությունները
Ադրբեջանի նախագահի օգնական-պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը սուր քննադատության է ենթարկել ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնտին և Բաքու այցելած ամերիկացի սենատոր Էդ Մարկիին՝ իրենց բուռն հայամետ դիրքորոշման համար։
Նախագահի օգնականը համապատասխան հայտարարություն է տարածել X-ի իր օգտահաշվում:
Հաջիևի խոսքով՝ «անջատողական ռազմական հանցագործների, այդ թվում՝ ապօրինի զենք վաճառող և օլիգարխ Ռուբեն Վարդանյանի հանցագործությունների հետաքննությունը կհասցվի տրամաբանական ավարտին, և նրանք պատասխանատվության կենթարկվեն»։
Անտեսելով Արցախի հայերի վերադարձին չխոչընդոտելու ՄԱԿ-ի Արադարադատության դատարանի որոշումը, նա նշել է, որ արցախցիները քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել «միայն անհատական հիմունքներով», և նրանց վերադարձը կքննարկվի Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան։ «Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն փոխադարձության հիմունքներով և Հայաստանից վտարված բնիկ ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ճանաչմանը զուգահեռ», – նշել է խորհրդականը:
Հաջիևն այնուհետև կոչ է արել ամերիկացի օրենսդիրներին չլինել «հայկական լոբբիի գործիքները», ինչը խոչընդոտում է Հայաստանի հետ խաղաղությանը։
Անդրադառնալով կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի Բաքու ժամանմանը՝ Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանից նրա հապճեպ փախուստն անվանել է «աստվածային հատուցում ադրբեջանական ժողովրդի հանդեպ այն անարդարության համար, որին նա երկար տարիներ սատարում էր»։
Նշենք՛ որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի ժամանակ, նավթն ու գազն անվանել էր «Աստծո պարգև», ինչը միջազգային մամուլում մեծ արձագանք և դժգոհություն էր առաջացրել։ COP-ի նպատակն է պայքարել կլիմայական փոփոխությոնների դեմ՝ նվազեցնելով հանածո վառելիքի արտահանումը։
Add new comment