Հայաստանը ցանկանում է, որ «Զանգեզուրի միջանցքն» անցնի իր տարածքով. Ուրալօղլու
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է Հայաստանի շահագրգռվածությունը «Զանգեզուրի միջանցքն» իր տարածքով անցնելու հարցում, հայտնում է թուրքական Akşam-ը։
«Հարցն այն է, թե երթուղին Հայաստանո՞վ կանցնի, թե՞ Իրանով: Հայաստանի տրանսպորտի նախարարը եկել է Ստամբուլում մեր կազմակերպած միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին, և մենք խոսել ենք այս մասին:
Նրանք ցանկություն և կամք ունեն, որ այդ երթուղին իրենց տարածքով անցնի»,- ասել է նա։
«Այս հարցում մեզ համար շատ կարևոր է Ադրբեջանի դիրքորոշումը»,- հավելել է նախարարը։
Աբդուլքադիր Ուրալօղլուն նաև հայտարարել է 2025 թվականի առաջին ամիսներին Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու 224 կմ երկարությամբ երկաթուղու շինարարությունը սկսելու պլանների մասին։
Add new comment