Submitted by detq-editor on
Ռուսաստանը, Թուրքիան, Սիրիան և Իրանը մեկնարկել են Սիրիայի հարցով քառակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը, Թուրքիան, Սիրիան և Իրանը մեկնարկել են Սիրիայի հարցով քառակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը, Թուրքիան, Սիրիան և Իրանը մեկնարկել են Սիրիայի հարցով արտաքին գործերի մակարդակով քառակողմ հանդիպում անցկացնելու նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

 

Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է Իրանի մասնակցությանը Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման հետագա բանակցություններին։ «Օրակարգում է արտգործնախարարների քառակողմ հանդիպման կազմակերպումը, աշխատանքներ են տարվում դրա ձևաչափն ու ժամանակը որոշելու համար»,- ասել է նա։

 

Բոգդանովի համոզմամբ՝ նման ձևաչափը հնարավորություն կտա օգտվելու Աստանայի գործընթացի շրջանակում ձևավորված ներուժից՝ ուշադրություն հրավիրելով փաստին, որ այն ապացուցել է իր արդյունավետությունը։

 

Նշենք, որ Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցով խորհրդակցություններ են անցկացրել 2022 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում։ Թուրքական աղբյուրները հայտնել են նաև, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել եռակողմ հանձնաժողով։

Add new comment