Հիզբոլլահ

«Հիզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային

Լիբանանի «Հիզբոլլահ» շարժումը հրթիռային հարված է  հասցրել Թել Ավիվի արվարձանում Իսրայելի ռազմական հետախուզության Գլիլոտ բազայի ուղղությամբ: Այս մասին գրում է «ria.ru»-ն՝ հղում անելով շարժման մամուլի ծառայությանը:

«Իսլամական դիմադրության մարտիկները բարձր ճշգրտության հրթիռներով հարձակվել են Գլիլոտ բազայի վրա, որը պատկանում է 8200 ռազմական հետախուզությանը Թել Ավիվի արվարձանում՝ լիբանանա-պաղեստինյան սահմանից 110 կմ հեռավորության վրա»- ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Սա մեկ օրում Իսրայելի ռազմական օբյեկտների երրորդ գնդակոծությունն է:

«Հիզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել «Շարագա» ռազմաբազային։

Շիա շարժման զեկույցների համաձայն՝ կիրակի օրվանից սկսած՝ սահմանի տարբեր հատվածներում Իսրայելի բանակի կենդանի ուժի կուտակման շուրջ 10 վայր է գրոհվել:

Add new comment