Submitted by detq-editor on
Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման ծրագրերն Ադրբեջանի համար առաջնահերթություն են

Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման ծրագրերն Ադրբեջանի համար առաջնահերթություն են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Զարգացման իսլամական բանկի խմբի նախագահ Մոհամմադ Սուլեյման ալ-Ջասիրիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ալիևը շեշտել է, որ այսպես կոչված Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների վերակառուցման ծրագրերն իրենց համար առաջնահերթ ոլորտներից են։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ արևելք-արևմուտք տրանսպորտային միջանցքը, թվային փոխակերպումը և վերականգնվող էներգիայի ոլորտները նույնպես կարևոր տեղ են զբաղեցնում իր երկրի տնտեսական զարգացման գործում։ Նա ասել է, որ իրականացվող ծրագրերում ներգրավված են և կներգրավվեն մեծ թվով գործընկերներ ու ներդրողներ։

«Ադրբեջանի հաջող աշխարհագրական դիրքը, բարենպաստ գործարար միջավայրը և հարուստ տնտեսական ներուժը լավ հիմք են ստեղծում հետագա համագործակցության և զարգացման գործընթացների համար»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Ալիևի որոշմամբ 2021 թվականի հունիսին Ադրբեջանում նոր տնտեսական շրջաններ են ստեղծվել, որոնց համաձայն՝ Արցախի ողջ տարածքն ընդգրկվել է այսպես կոչված Ղարաբաղի (բուն Արցախի տարածքը, Ակնայի և Վարանդայի շրջանները) և Արևելյան Զանգեզուրի (Քարվաճառի, Քաշաթաղի և Մեխակավանի շրջանների տարածքը) տնտեսական շրջաններում։ Այս արհեստածին անվանումներով Ալիևը նպատակ ունի օրինականացնելու Արցախի բնակավայրերի օկուպացիան և կանխելու հայկական տեղանունների կիրառումը։

Add new comment