զոր

Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել

Իրանի Արդաբիլ նահանգի սահմանամերձ Ասլանդոզ քաղաքի տարածքում այսօր մեկնարկել են Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի համատեղ ցամաքային զորավարժությունները՝ «Արես համատեղ զորավարժություն» խորագրով։

Զորավարժությունները տևելու են 4 օր: Դրանց մասնակցում են երկու երկրների հատուկ նշանակության ուժերը։

Զորավարժությունների նպատակն է  երկու երկրների միջև ամրապնդել հարաբերությունները, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը, բարձրացնել ռազմական կարողությունները, ընդլայնել պաշտպանական համագործակցությունն օպերատիվ և մարտավարական մակարդակներում:

Add new comment