Արգելել են Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած լրագրողի մուտքը Թուրքիա
Թուրքիան արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։ Լրագրողը X-ի իր էջում գրել է, որ Թուրքիա էր մեկնել Երևանից՝ զբոսաշրջության նպատակով, սակայն իրեն բերման են ենթարկել և տեղեկացրել, որ «սև ցուցակում» է։
«16 ժամ անց Ստամբուլի օդանավակայնից հետ են ուղարկել Հայաստան։ Ես ոչ մի հանցանք չեմ գործել։ Ես հազվադեպ եմ հաղորդում Թուրքիայի մասին, չեմ անդրադառնում քրդական կամ գյուլենական հարցերի, որովհետև արտասահմանցի լրագրողներն այնտեղ խնդիրներ են ունենում:
Կասկածներ ունեմ, որ այս արգելքը կիրառվել է Ադրբեջանի խնդրանքով։ Ես լայնորեն լուսաբանել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունները և Ալիևի վարչակարգի իրականացրած էթնիկ զտումները»,- գրել է լրագրողը։
Add new comment