Օլիվիե Դըկոտինյի

Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Միակն ու անկրկնելին»,– գրել է Ֆրանսիայի դեսպանը՝ հրապարակելով Արևմտյան Ատրպատական նահանգի քարտեզը։

Ադրբեջանը պաշտոնական մակարդակով քարոզում և տարածում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը` հայտարարելով, որ այն գտնվում է Հայաստանի տարածքում։ Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ։ Հայաստանն այս ամենը ոտնձգություն է համարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ։

Image
ատր

Add new comment