ամն ազ

Ի՞նչ են խոսել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահները. Ալիևը զանգահարել է Թրամփին


Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ամերիկայի ՄՄՆ նախագահԴոնալդ Թրամփին։

Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report-ը:

Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևն ընդգծել է, որ Թրամփի գործունեությունն էլ ավելի կարևոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման գործում։

Նշելով,որ իր առաջին նախագահական ժամկետում Դոնալդ Թրամփը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանը, Բաքվի ղեկավարը  հույս է հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրվեն երկկողմ հարաբերությունները խթանելու համար։

Իր հերթին նախագահ Դոնալդ Թրամփը խորին շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորանքների համար և նշել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։

Add new comment