Ադրբեջանում ռազմական փորձագետ է ձերբակալվել՝ պետական գաղտնիքներ հրապարակելու մեղադրանքով
Պետական գաղտնիքներ հրապարակելու մեղադրանքով ձերբակալվել է ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը։
Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվամիջոցը։
Հաղորդագրությունում նշվում է, որ ԶԼՄ-ների և ինտերնետային ռեսուրսների մոնիտորինգի ժամանակ արձանագրվվել է, որ Վերդիևը զգալի վնաս է հասցրել ազգային անվտանգության և պաշտպանունակության շահերին։
Գլխավոր դատախազության տվյալներով՝ հետաքննությունը հիմնավոր փաստեր է ներկայացրել, որ Ադալյաթ Վերդիևը նոյեմբերի 22-ին լրատվական շրջայցի ժամանակ, որին մասնակցել է որպես ռազմական փորձագետ, տեսանկարահանել է այն բարձունքները, որտեղ գտնվում են Ադրբեջանի մարտական դիրքերը, սահմանապահ զորքերի գտնվելու վայրերը, և այս տեսանյութը հրապարակել է սոցիալական ցանցի իր օգտահաշվում՝ հանրային սեփականությունում՝ մեկնաբանելով օպերատիվ իրավիճակը։
Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Add new comment