Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալման օրդերի արձակումը բավարար չէ, նա պետք է մահապատժի դատապարտվի։
Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA գործակալությունը հաղորդում է, որ այս մասին Խամենեին ասել է «Բասիջ» աշխարհազորայինների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում:
«Թշնամին չի հաղթել Գազայում և Լիբանանում: Այն, ինչ սիոնիստական ռեժիմն արել է Գազայում և Լիբանանում, հաղթանակ չէ, դա ռազմական հանցագործություն է: Մարդկանց տները ռմբակոծելը հաղթանակ չէ: Հիմարները չպետք է մտածեն, որ հաղթել են, քանի որ ռմբակոծել են տներ, հիվանդանոցներ և հավաքատեղիներ։ Ոչ ոք սրանք հաղթանակ չի համարում: Սիոնիստների արածը ռազմական հանցագործություն է: Նրանք ձերբակալության օրդեր են տվել, սա բավարար չէ. Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ Միջազգային քրեական դատարանը վերջերս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության օրդեր է տվել՝ կապված Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունների հետ։
Add new comment