Իրանը Իսրայելի հարձակմանը պատասխանելու համար ռազմավարություն է մշակում
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստվում է պատասխանել Իրանի դեմ Իսրայելի վերջին հարձակումներին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Լարիջանին ասել է իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Լարիջանին շեշտել է՝ ռազմական պաշտոնյաներն աշխատում են Իսրայելի գործողություններին արձագանքելու ծրագրերի և տարբեր ռազմավարությունների վրա։
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը խոսել է նաև Սիրիա և Լիբանան կատարած իր վերջին այցերի մասին։ ««Հիզբոլլահի» հրամանատարների բարձր բարոյական ոգին, որ ես նկատել եմ իմ վերջին այցի ընթացքում, տպավորիչ էր»,- նշել է նա։
Անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին հայտարարություններին՝ Լարիջանին մասնավորապես ասել է․ «Նեթանյահուն պնդում է, որ «Հիզբոլլահի» ռազմական տեխնիկան ոչնչացվել է։ Բայց ես ուզում եմ նրան հարցնել՝ «Հիզբոլլահը» Մարսի՞ց էր բերել իր ռազմական տեխնիկան»։
Add new comment