րտւս

Հունաստանը պատրաստվում է Հայաստանին ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել․ Enikos

Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել С-300 և ռուսական արտադրության ևս երկու այլ զինատեսակներ, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային պաշտպանության համար, և դրանք փոխարինելու է իսրայելական արտադրության համակարգերով։ Այս մասին հայտնում է հունական Enikos պորտալը։

 

Հունաստանի զինված ուժերի ղեկավարությունը վճռական է տրամադրված հունական ռազմական զինանոցից դուրս բերել ռուսական զենքի համակարգերը և արմատապես փոխարինել հին համակարգերը նոր արևմտյան տեխնոլոգիաներով։ Ըստ պորտալի՝ «Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը Հայաստանին ռուսական արտադրության սպառազինության համակարգեր տրամադրելու առաջադեմ փուլում է: Հայաստանի ուժեղացումը զուտ հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք, որը նաև զենքով է նպաստում երկրի սպառազինմանը»:
 

Նշվում է, որ «նախկինում ենթադրվում էր, որ այդ համակարգերը կարող են փոխանցվել Ուկրաինային, սակայն Գլխավոր շտաբը դիտարկում է այլ՝ ոչ պակաս շահավետ տարբերակներ ևս»։

Ըստ տեղեկատվության՝ Հայաստանի պաշտպանության ուժեղացումը զուտ հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք, որը նույնպես կնպաստի այս երկրի սպառազինմանը:

«Աթենքի համար Կիևի փոխարեն Երևանի հզորացումը ռազմավարական ընտրություն է բազմաթիվ պատճառներով։ Առաջին հերթին դաշնակցային շատ սերտ կապերի, նորագույն պատմության ընդհանուր ջանքերի, ինչպես նաև ընդհանուր կրոնական համոզմունքների շնորհիվ։ Բացի այդ, ուժեղ Հայաստանը հակակշիռ կլինի անհաշտ Թուրքիային, որը բացահայտ ուժեղացնում է Ադրբեջանը: Ի վերջո, Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները դեռևս թարմ են»-, հավելում է լրատվամիջոցը։

«Զենքի համակարգերը, որոնք Հայաստանին փոխանցման թեկնածուներ են, հիմնականում հակաօդային են և ծառայում են բանակում ու ռազմաօդային ուժերում։ Խոսքը C-300 հրթիռային համակարգի և բանակի զենիթահրթիռային համալիրների՝ TOR M-1-ը և OSA-AK-ի մասին է»:

 

Add new comment