Submitted by Անի Երյան on
ՀԼ

Ցանկանում ենք՝ հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա. Լեհաստանի նախագահ

Ցանկանում ենք՝ հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ կովկասյան տարածաշրջանում ունենալով իրենց սուվերեն պետությունը՝ կայուն և հստակ նշված սահմաններով:

Այս մասին ՀՀ նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

 «Այդ խաղաղությունը նաև կարևոր է եվրոպական տարածաշրջանի համար: Իրավիճակի կայունությունը շատ կարևոր է, և եթե մեր օգնության կարիքը կլինի, մենք պատրաստ ենք ցուցաբերել»,- նշել է Լեհաստանի նախագահը:

Add new comment