Ուշակով

Կասկածի տակ չենք դնում Հայաստանի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու հարցը. Ուշակով

Հայաստանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտականությունները: Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Մենք կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իրենց ուղղությունը կազմակերպությունում հետագա աշխատանքի վերաբերյալ։ Նշեմ, որ Երևանը  դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ, և Հայաստանն այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները»,- ասել Է նա։

Նա հավելել է, որ Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում նոյեմբերի 28-ին նախատեսված ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, բայց համաձայնել է այնտեղ փաստաթղթերի ընդունմանը: Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի համար ՀԱՊԿ-ի բոլոր միջոցառումների «դռները բաց են»:

Add new comment