LI

Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի

Նոյեմբերի 27-ին Լիբանանի և Իսրայելի միջև հրադադար կարող է հաստատվել, հայտարարել է Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբը։

«Սպասում ենք Իսրայելի կառավարության նիստի արդյունքներին։ Ռազմական գործողությունները պետք է, որ դադարեցվեն կեսգիշերին։ Հույս ունենք, որ մեզ կհաջողվի զինադադար հաստատել»,- Աբդալլահ Բու Հաբիբի խոսքերն է մեջբերել Elnashra լրատվական հարթակը։

Նշենք, որ Լիբանանը և Իսրայելը քննարկում են ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի նախագիծը, որը նախատեսում է 60-օրյա անցումային շրջան, այդ ընթացքում իսրայելական զորքերը դուրս կբերվեն Լիբանանի հարավից, սահմանային շրջաններում կտեղակայվի լիբանանյան բանակը։

Համաձայնագրով նախատեսվում է, որ «Հըզբոլլահ»-ն իր կազմավորումներն ու ծանր զինտեխնիկան տեղափոխի Լիտանի գետից հյուսիս՝ սահմանից 30 կմ հեռավորության վրա։

 

Add new comment