ԱՄՆ-ն փորձում է ամբողջությամբ ենթարկել Հայաստանը. ՌԴ ԱՀԾ
ԱՄՆ-ն նպատակ է հետապնդում ամբողջությամբ ենթարկել Հայաստանը:
Այս մասին ասված է ՌԴ ԱՀԾ մամուլի բյուրոյից ՏԱՍՍ-ին փոխանցած հաղորդագրության մեջ։
«Հավաստի տեղեկատվությունը հերթական անգամ հաստատում է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվում, այսպես կոչված, ժողովրդավարացում պարտադրելու փորձերից՝ հետապնդելով Հայաստանը լիովին ենթարկելու նպատակը», - նշում է արտաքին հետախուզության ծառայությունը։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը նաև նշում է, որ Միացյալ Նահանգները սկսել է Հայաստանում արևմտամետ կուսակցությունների «առաջ մղումը»՝ 2026 թվականին հանրապետության ընտրություններում նրանց խորհրդարան մտնելու նպատակով։
Add new comment