Թուրքիան՝ ԱՄՆ-ից F-35 կործանիչներ ստանալու հնարավորության մասին
Ամերիկացի պաշտոնյաները մտափոխվել են և հաստատել, որ Թուրքիային կարող են F-35 կործանիչներ մատակարարել։
TRT Haber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) ունենք 6 F-35 ինքնաթիռ։ Հիմա, երբ տեսան, որ մենք (թուրքական հինգերորդ սերնդի կործանիչ) Kaan ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է։ Նրանք ասում են, որ կարող են փոխանցել ինքնաթիռները։ Նրանց նորից F-35 գնելու առաջարկ է ուղարկվել»,- ասել է նախարարը:
2017 թվականին Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են հակաօդային պաշտպանության С-400 համակարգերի առքուվաճառքի պայմանագիր: 2019 թվականին հայտնի դարձավ, որ գործարքը կատարվել է։ Սրանից հետո ԱՄՆ-ն այն դուրս թողեց ծրագրից, համաձայն որի՝ Թուրքիան պետք է ստանար մոտ 100 F-35 կործանիչ։
Add new comment