«ՌԴ-ն «Իսկանդեր» և «С-400» համակարգեր է փոխանցել Բելառուսին». Լուկաշենկո
Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը «Իսկանդեր» և «С-400» համակարգեր, ինչպես նաև դրանց համար նախատեսված սպառազինություն է մատակարարել Բելառուս:
«Տարածաշրջանային զորախմբի բելառուսական հատվածի՝ զինատեսակներով ապահովման շրջանակներում Ռուսաստանը մեզ «Իսկանդեր» տեսակի օպերատիվ-մարտավարական հրթիռներ և մեծ հեռահարության «С-400» զենիթային համակարգ է մատակարարել՝ հրթիռների անհրաժեշտ պաշարով հանդերձ»,- հայտարարել է Բելառուսի նախագահը և նշել, որ Ռուսաստանը փոխանցել է Մինսկին, ապա հավելել, որ զինվորականները գոհ են, քանի որ հզոր զենք են ստացել:
Add new comment