«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը
Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը նոյեմբերի 21-ին գումարել է առցանց հանդիպում՝ Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Նիդերլանդների, Չեխիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Բուլղարիայի և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայաուցչական մարմինների պատասխանատուների և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի անձնակազմի մասնակցությամբ։
Հարգելի պատճառներով հանդիպմանը չեն մասնակցել Հունաստանի, Ռումինիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ստեղծված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանը։
Ներկայացնելով հանձնախմբի նպատակը և գործունեությունը՝ Վ․ Օսկանյանը նշել է, որ հանձնախմբի գլխավոր օրակարգը միջազգային պաշտպանության երաշխիքներով արցախահայության հավաքական հայրենադարձության իրավունքի հետապնդումն է միջազգային հարթակներում։
Add new comment