Ադրբեջանում Լեհաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեխիլոն։
Հանդիպման ընթացքում նշվել է, որ «չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանային շրջան և Հայաստանում Եվրոպական միության առաքելության մասնակցությամբ հակաադրբեջանական քարոզչություն է իրականացրել»։
Նշվել է, որ «այս քայլը սադրանք է և դեմ է Ադրբեջան-Լեհաստան հարաբերություններին»։
Ադրբեջանական կողմը այս հաղորդագրության մեջ նշվել է, որ Դուդան այցելել է Տիգրանաշեն, ինչպես իրենք են նշում՝ «Քյարքի» և որ «դա դեռ օկուպացված է»։
Add new comment