Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարվածել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում ազգային նշանակության թիրախներին. Պուտին
«Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարվածել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում տեղակայված ազգային նշանակության թիրախներին, և այդ փորձերը շարունակվում են»։
Այս մասին ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ելույթի ժամանակ նախագահը խոստացել է, որ Ռուսաստանը միշտ կպատասխանի իր տարածքում հարձակումներին։
Պուտինն ընդգծել է, որ Կիևի իշխանությունները լիովին անօրինական են, նրանք չեն կարող հրամաններ տալ զինվորականներին։
«Ի վերջո, նրանք չեն գնացել ընտրությունների, նրանք այսօր բացարձակապես ոչ լեգիտիմ են, և զուտ իրավական տեսանկյունից նույնիսկ իրավունք չունեն հրամաններ տալ զինված ուժերին, քանի որ նրանք իշխանություն յուրացնողներ են։ Ի դեպ, նրանք, ովքեր կատարում են այդ հրամանները, դառնում են նաև նման հանցագործությունների մեղսակիցներ»,- հավելել է ՌԴ նախագահը։
Add new comment