Իրանա-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները ավարտվել են
Ավարտվել են Արդաբիլ նահանգի Ասլանդուզ բնակավայրի մոտ ադրբեջանական բանակի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ «Արազ-2024» մարտավարական զորավարժությունները։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:
Զորավարժությունների հիմնական փուլում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)՝ ապօրինի զինված խմբավորումների գտնվելու վայրը, գործողությունների ուղղություններն ու պատրաստվածության վիճակը որոշելու համար, ինչպես նաև իրականացվել են ռադիոԷլեկտրոնային պայքարի և ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցառումներ:
Ճշգրիտ հրետանային կրակով և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ոչնչացվել են պայմանական հակառակորդի դիրքերը:
Բացի դրանից, զինվորականները իրականացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժի վնասազերծման առաջադրանքներ։
Add new comment