դեռք

Վրաստանը ոչ թե կասեցրել է ԵՄ անդամակցության գործընթացը, այլ այն հանել է օրակարգից. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ Թբիլիսին ոչ թե կասեցրել է ԵՄ անդամակցության գործընթացը, այլ այն հանել է օրակարգից։ 

Ըստ «Դետք»-ի՝ վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ այս մասին Կոբախիձեն ասել է լրագրողների հետ կայացած ճեպազրուցում։

«Մենք մի բան ենք ասում՝ առաջիկա չորս տարիներին այս հարցը օրակարգում չի լինելու, որպեսզի ոչ մեկին շանտաժի գործիք չթողնենք»,- ասել է նա:

Վրաստանի վարչապետը պնդել է նաև, որ Վրաստանում ուկրաինական «մայդանի» սցենարը չի կրկնվի։

Add new comment