Թուրքիայում ադրբեջանցի բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել
Ստամբուլում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալված ադրբեջանցին բարձրաստիճան պաշտոնյա է՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի ռազմական կցորդի օգնականը։ Ըստ «Դետք»-ի՝ թուրքական ԶԼՄ-ներում տարածված այս տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։
Ծառայության հաղորդագրության համաձայն՝ 70 կգ ոսկի տեղափոխելու փորձի ընթացքում Ստամբուլում կալանավորված ադրբեջանցին բարձրաստիճան զինվորական է՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի ռազմական կցորդի օգնական, փոխգնդապետ Ղահրաման Մամեդովը։
Ադրբեջանական կողմը նշում է, որ ադրբեջանցի պաշտոնյան մոտ 6 միլիոն դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները փորձել է տեղափոխել՝ «оգտագործելով դիվանագիտական անձեռնմխելիությունը»:
Ադրբեջանցու ձերբակալության մասին Թուրքիայի իրավապահները հաղորդել էին անցած օրերին՝ առանց նրա անձնական տվյալները հրապարակելու։
Add new comment