Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Թուրքիա. նա Էրդողանի հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, Սիրիայում ռազմական գործողությունների սրման ֆոնին, Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա:
Ըստ «Դետքի»՝ այս մասին հայտնում է «Anadolu»-ն:
Ասադի հետ հանդիպմանը նախարարը հաստատել է Իրանի աջակցությունը Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել տարբեր տեսակի օգնություն տրամադրելու հարցում։ Ասադն ընդգծել է, որ Սիրիան շարունակում է պայքարել ահաբեկչության դեմ իր ամբողջ տարածքում՝ նշելով, որ այս դիմակայությունը ծառայում է նաև ամբողջ տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Իրանի արտգործնախարարն այնուհետև ժամանել է Թուրքիա, որտեղ նա մտադիր է հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը։
Add new comment