Լիտվան, Լատվիան և Էստոնիան պատժամիջոցներ կսահմանեն Վրաստանի դեմ
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ազգային պատժամիջոցներ կսահմանեն Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու գործում ներգրավված անձանց դեմ, սոցցանցում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Բալթյան երեք երկրները համատեղ պայմանավորվել են ազգային պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր ճնշել են Վրաստանում օրինական բողոքի ցույցերը»,- գրել է նա։
Նախօրեին եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը համատեղ կոմյունիկեում խոստացել էին, որ անկարգությունները դադարեցնելու վրացական իշխանությունների գործողությունները բացասական հետևանքներ կունենան Եվրամիության հետ հարաբերությունների վրա։
Բալթյան երկրների՝ Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագրերը մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան բացասաբար է վերաբերվում ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի։
Add new comment