Բաղրամյան

Հովհաննես Բաղրամյանը համոզված է, որ եթե իր պապը ողջ լիներ, միանշանակ կդատապարտեր պատմությունը կեղծելու փորձերը. «Sputnik Արմենիա»

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի ընտանիքը ծանր է տանում Լեռնային Ղարաբաղի հետ կապված ողբերգական իրադարձությունները։ Այս մասին «Ռուսաստան–Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի շրջանակում «Sputnik Արմենիա»-ինտված հարցազրույցում պատմեց զորավարի թոռը՝ Հովհաննես Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ տագնապ է առաջացնում ոչ միայն ռազմական պարտությունը, այլև մշակութային ժառանգության կորուստը, ինչով ներկա փուլը ավելի ծանր է դառնում:

Բաղրամյանն ընդգծեց, որ միջազգային մամուլում ակտիվորեն քննարկվում են Արևելյան Եվրոպայում և Ուկրաինայում խորհրդային զինվորների հուշարձանների ապամոնտաժման դեպքերը: Այսպես, Չեխիայում 2020 թվականին քանդվել է մարշալ Կոնևի հուշարձանը, որը Հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատագրել է Պրահան։ Սակայն, մեր զրուցակցի խոսքով՝ նախկին ԽՍՀՄ տարածքում նմանատիպ իրադարձությունները գրեթե աննկատ են մնում։

Նման միջադեպերից մեկը 1988 թվականին էր՝ ղարաբաղյան հակամարտության սրացման ժամանակաընթացքում, երբ Կիրովաբադում (այժմ՝ Գյանջա) ապամոնտաժվեց Մարշալ Բաղրամյանի կիսանդրին։

Ցավոք, սա նմանօրինակ միակ դեպքը չէ։ 2024 թվականի գարնանը Ստեփանակերտում ավերվեցին Հայրենական մեծ պատերազմի նշանավոր հերոսների՝ մարշալ Բաղրամյանի, ծովակալ Իսակովի և Խորհրդային Միության կրկնակի հերոս` օդաչու Նելսոն Ստեփանյանի կիսանդրիները։ Սակայն այս իրադարձությունները գրեթե չեն լուսաբանվել մամուլում, ինչը նույնպես ցավ ու հիասթափություն է Բաղրամյան ընտանիքի համար։

...Հովհաննես Բաղրամյանը համոզված է, որ եթե իր պապը ողջ լիներ, միանշանակ կդատապարտեր կեղծարարության նման փորձերը:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում

Add new comment