Submitted by Անի Երյան on
Զելենսկի

Մեր բանակը դրա համար բավարար ուժ չունի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստովանել է, որ Կիևը բավարար ուժ չունի տարածքները վերադարձնելու համար։ Այս մասին նա հայտարարել է Kyodo News-ին տված հարցազրույցում։

«Մեր բանակը դրա համար բավարար ուժ չունի։ Դա ճիշտ է»,- ասել է Զելենսկին։ «Մենք իսկապես պետք է դիվանագիտական ​​լուծումներ գտնենք»։

Ուկրաինայի նախագահը ընդգծել է՝ Կիևը պատրաստ է դիտարկել նման քայլերը «միայն այն ժամանակ, երբ մենք իմանանք, որ բավականաչափ ուժեղ ենք»։

Ռուսաստանի հարձակման ֆոնին Զելենսկին նաև ասել է, որ իր գործընկերների կողմից Ուկրաինային աջակցությունը «բավարար չէ», և կոչ է արել ՆԱՏՕ-ին հնարավորինս շուտ հրավիրել Կիևի՝ դաշինքին անդամակցելու շուրջ բանակցությունների համար:

Add new comment