Ասադ, Փեզեշքիան

Փորձում են պառակտել տարածաշրջանը և քարտեզները վերագծել Ամերիկայի և Արևմուտքի շահերին համապատասխան. Ասադն ու Փեզեշքիանը քննարկել են Սիրիայում իրավիճակը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին՝ Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։ 

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է արաբական երկրի ղեկավարի գրասենյակը։

«Նախագահ Փեզեշքիանը հաստատել է, որ Իրանը լիովին մերժում է Սիրիայի միասնությունն ու կայունությունը խաթարելու բոլոր փորձերը»,- ասված է գերատեսչության թելեգրամյան ալիքում հրապարակված տեքստում։

Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է «Իրանի պատրաստակամությունը՝ Սիրիային ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել ահաբեկիչներին ոչնչացնելու և նրանց հովանավորների ու աջակիցների ծրագրերը խափանելու համար»։

Մինչդեռ նախագահ Ասադը հայտարարել է, որ «այն, ինչ տեղի է ունենում ահաբեկչության տեսքով, արտացոլում է երկարաժամկետ նպատակներ՝ պառակտել տարածաշրջանը, ոչնչացնել նրա պետությունները և քարտեզները վերագծել Ամերիկայի և Արևմուտքի շահերին ու նպատակներին համապատասխան»։

«Այս էսկալացիան միայն կամրապնդի Սիրիայի վճռականությունը՝ շարունակելու պայքարը, մինչև ահաբեկչությունն ամբողջությամբ արմատախիլ արվի ամբողջ երկրում», - ասել է նա:
 

Add new comment