Արցախ

Եթե հազար հայ վերադառնա Ղարաբաղ, ապա հազար ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր

«Հայկական կողմը ձգտում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Ղարաբաղ հայերի վերադարձի հարցով»:

Այս մասին «Անվտանգ և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» հորինվածքի շուրջ լսումների ժամանակ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հանձնաժողովի նախագահ Ֆազիլ Մուստաֆան:


Նա նշել է, որ այդ հարցում ադրբեջանական կողմը պետք է հակապայման առաջ քաշի.

«Եթե մեկ հայ վերադառնա Ղարաբաղ, ապա մեկ ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան», եթե հազար հայ վերադառնա ազատագրած տարածքները (օկուպացված Արցախը), ապա հազար ադրբեջանցի պետք է վերադառնան «Արևմտյան Ադրբեջան», - ասել է Մուստաֆան:
 

Այսպիսով, Ադրբեջանը ամեն գնով փորձում է Արցախին վերաբերող պատմական հիմնավոր փաստերին հավասարեցնել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ և անհիմն եզրույթը:

Add new comment