Քեռյան

Մեր հարևան եղբայրական երկիրը առայժմ մեր միակ կապուղին է դեպի արտաքին աշխարհ. Գարիկ Քեռյան

Վրաստանում բուռն ներքաղաքական գործընթացներ են: Մեր հարևան եղբայրական երկիրը առայժմ մեր միակ կապուղին է դեպի արտաքին աշխարհ, շատ կենսական նշանակություն, որն ապացուցման կարիք չունի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

«Հայաստանի մեդիադաշտում սկսվել են «վրացագետների» բուռն արձագանքներ՝ տեղի ունեցող իրադարձություններին: Արևմտամետները գրում են՝ փառք ազատասեր հակառուս վրաց ժողովրդին, հակառակ թևը գրում է «հիմարների» հեղափոխության մասին, որը երկիրը տանում է ուկրաինացման:

Ինչ ավարտ էլ, որ ունենա ներկա գործընթացը, դա վրացիների ներքին գործն է: Եվ բևեռացված տեսակետներն ուղղակի անընդունելի են և չեն բխում մեր պետական շահերից:

Պահպանել առավելագույն կոռեկտ և չեզոք դիրքորոշում, սա է օրվա հրամայականը: Եվ սա վերաբերվում է նաև Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ներքաղաքական գործընթացների լուսաբանմանը ՀՀ լրատվամիջոցներում, քաղաքագիտական և վերլուծական կենտրոններում:

Դա է թելադրում հայկական պետության շահը, մեր փխրուն անվտանգային միջավայրը թույլ  չի տալիս հիմա  էլ  բեռնվել հարևանների ներքին գործերով: Ռուսամետ կլինի վրացական իշխանությունը, թե արևմտամետ, թե այլ աշխարհաքաղաքական ուղղության, իհարկե կարևոր հանգամանք է, բայց ակտիվություն ցուցաբերել այս հարցում, նպատակահարմար չէ և անօգտակար»:

Add new comment