Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Իրան
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր մեկնել է Իրան։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բայրամովը Մաշհադ քաղաքում կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ նիստին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։
ՏՀԿ-ն 10 մահմեդական երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին և Թուրքիային միավորող կառույց է։ Այն հիմնադրվել է 1985 թ. Թեհրանում Իրանի, Պակիստանի, Թուրքիայի ղեկավարների կողմից, սակայն Խորհրդային միության փլուզումից հետո ընդլայնվել է։
Add new comment