Ռուսաստանի և Իրանի նախագահները համատեղ աջակցություն են հայտնել Բաշար Ասադին
Իրանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների՝ Մասուդ Փեզեշքիանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Ըստ՝ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ կողմերն ուշադրություն են դարձրել Սիրիայում վերջին օրերին սրված իրավիճակին։ Նախագահների նշել են, որ ահաբեկչական խմբավորումների և ավազակախմբերի լայնածավալ ագրեսիան իրականացվել է սիրիական պետության ինքնիշխանության, քաղաքական և սոցիալ-տնտեսական կայունության խաթարման նպատակով։
Զրուցակիները Սիրիայի օրինական իշխանությունների գործողություններին անվերապահ աջակցություն են հայտնել՝ վերականգնելու համար երկրի սահմանադրական կարգը և տարածքային ամբողջականությունը։ Այս համատեքստում Փեզեշքիանն ու Պուտինը ընդգծել են Թուրքիայի մասնակցությամբ Աստանայի ձևաչափի շրջանակում ջանքերի համակարգման կարևորությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցության զարգացման ընթացիկ հարցերը։
Add new comment