Submitted by D.Guyumjyan on
detq

Էրդողանը հավատացնում է՝ Սիրիայում իրադարձություններն իրեն «հանկարծակիի են բերել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաստիացրել է, որ Սիրիայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն իրեն «հանկարծակիի են բերել»։  Ըստ՝ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Մենք ուշադիր հետևում ենք վերջին մի քանի օրերի ընթացքում հարևան Սիրիայում հանկարծակի բռնկված իրադարձություններին»,- ասել է նա։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան պատրաստ է նպաստել տարածաշրջանում բռնկված հրդեհը մարելուն։ Նրա խոսքով՝ Թուրքիան, իր ազգային անվտանգության առաջնահերթությունների շրջանակում, տեղում վերահսկում է գործընթացը և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները։ 

«Թուրքիան կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը և Սիրիայի ժողովրդի օրինական պահանջներին համապատասխան կայունության ձեռքբերմանը»,- եզրափակել է նա։

Add new comment