Ջո Բայդենը Չինաստանին կոշտ պատասխան է խոստացել Ռուսաստանին զենք մատակարարելու դեպքում
«Եթե Չինաստանն աջակցի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, ստիպված կլինի «իրական գին» վճարել»,- ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ի եթերում։
Նա նշել է, որ Չինաստանը դեռ քայլեր չի ձեռնարկել Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու հարցում մահացու օգնություն ցուցաբերելու համար, սակայն ԱՄՆ-ն փակ դռների հետևում հասկացրել է, որ նման քայլը լուրջ հետևանքներ կունենա։
«Պեկինը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի այն մասին, թե ինչպես կվարվի, արդյո՞ք ռազմական օգնություն կտրամադրի։ Բայց եթե այս ճանապարհով գնա, դա իրական վնաս կհասցնի Չինաստանին»,- ասել է Բայդենի խորհրդականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Չինաստանը հակված է զենք ուղարկել ՌԴ։ Վերջնական որոշումը դեռ կայացված չէ, սակայն Մոսկվայի և Պեկինի միջև բանակցությունները շարունակվում են սարքավորումների գնի և ծավալի շուրջ։ Ավելի ուշ ԿՀՎ-ն հաստատել է այս տեղեկությունը։ Ջո Բայդենը Չինաստանին կոշտ պատասխան է խոստացել Ռուսաստանին զենք մատակարարելու դեպքում։
Add new comment