դեդ

Ռուսաստանը չի բացառում Սիրիայում կարգավորման հարցով Թուրքիայի և Իրանի հետ եռակողմ հանդիպման անցկացումը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է՝ ՌԴ-ն սերտ կապեր է պահպանում Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ և չի բացառում եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ 

Ըստ «Դետք»-ի՝ տեղեկություն հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Մենք այսօր ունենք սերտ, մշտական շփումներ իրական ժամանակում  խաղացողների՝ այդ թվում Իրանի եւ Թուրքիայի հետ։ Ոչինչ չեմ կարող բացառել։ Պարտադիր չէ, որ այդ հանդիպումը լինի Ռուսաստանում, բայց նման հանդիպումը չի կարելի բացառել»,- ասել է նա։

Ռուդենկոն թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել։
 

Add new comment