ՀՀ-ն պետք է գործի բացառապես սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան. Փաշինյան
ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մենք շատ ենք խոսում մասին, որ պետք է ունենանք ուժեղ ազգ-բանակ, սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը. «Բայց ուզում եմ մեզ հարց տանք` ումից և ինչքան ուժեղ բանակ ենք ուզում ունենալ։ Այս հարցում մենք պետք է շատ հստակ կողմնորոշվենք և ուղիղ ու անկեղծ ուղերձներ փոխանակենք մեր ժողովրդի հետ: Ուժեղ ումի՞ց: Ես չեմ ուզում կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց այդ հարցին մենք պետք է պատասխանենք: Իսկ քանի՞ համադրված բանակներից մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Կարող ենք մեր առջև խնդիր դնել, որ, օրինակ, երկու թշնամի երկրների բանակներից ավելի ուժեղ բանակ ունենանք: Իսկ եթե պարզվի, որ մենք խնդիր ունենք ոչ թե 2, այլ 3, 4, 5 երկրի հետ, իսկ եթե պարզվի, որ մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլև մեր բարեկամների՞: Սա խնդիր է, որին մենք պետք է արձագանքենք և պատասխանենք»:
ՀՀ վարչապետը համոզմունք հայտնեց, որ ազգ-բանակ, ազգ-նահատակ բանաձևերը հաղթահարելու համար պետք է որդեգրել բոլորովին այլ տրամաբանություն, պարզապես պետության տրամաբանությունը, որը գործում է բացառապես սեփական շահերին համապատասխան. «Այսինքն՝ պետությունն ունի կոնկրետ տարածք, և գործում է միայն ու միայն այդ տարածքի, սեփական պատասխանատվության շահերին համապատասխան: Իսկ այդ շահը տնտեսական զարգացումն է»:
Add new comment