Թեհրանը պնդում է՝ Սիրիայում գործում են ԱՄՆ-ի հետ կոորդինացմամբ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է՝ Սիրիայի հյուսիսում նոյեմբերի 27-ին ակտիվացած ահաբեկչական խմբավորումները գործում են ԱՄՆ-ի հետ կոորդինացմամբ։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
«Այդ գորշ կետերը մինչ այդ էլ կային Սիրիայի տարածքում Միացյալ Նահանգների վրիպումների և որոշ շրջանների օկուպացիայի պատճառով։ Դրա զուգադիպությունը Լիբանանում հրադադարի և ԱՄՆ իշխանությունների հայտարարության հետ, որ ոչ մի սպառնալիք չեն զգում այդ ահաբեկչական խմբավորումների կողմից, վկայում են այն մասին, որ ահաբեկիչների և ԱՄՆ-ի միջև կոորդինացում գոյություն ունի»,- ասել է Բաղային՝ մամուլի ասուլիսում։
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ Սիրիայում իրադարձությունների գլխավոր շահառուն Իսրայելն է։
«Կարելի է ասել, որ ահաբեկիչների ակտիվացումը Լիբանանում հրադադարից անմիջապես հետո պարզապես զուգադիպություն է, բայց եթե նայեք այդ ահաբեկչական խմբավումների պատմությանը, ապա կհասկանաք, որ դա պարզապես զուգադիպություն չէ»,- եզրափակել է նա։
Add new comment