detq

Իրանի կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել Թրամփի վարչակազմի հետ. Ջավադ Զարիֆ

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի կառավարությունը պատրաստ է երկխոսություն սկսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ Զարիֆն այս մասին գրել է «Foreign Affairs» ամսագրի իր սյունյակում։​​​​​​​

«Իրանի վրա ճնշում գործադրելու փոխարեն Արևմտյան երկրները պետք է դրական քայլեր ձեռնարկեն։ Միջուկային գործարքը այդպիսի քայլերի եզակի օրինակ էր, և Արևմուտքը պետք է ձգտի վերակենդանացնել այն։ Դրա համար անհրաժեշտ է կոնկրետ գործնական միջոցառումներ իրականացնել՝ կայացնել քաղաքական, իրավական որոշումներ, ներդրումների մասին որոշումներ, որոնցից Իրանը կարող է շահել: Եթե ​​Թրամփը որոշի նման քայլեր ձեռնարկել, Իրանը պատրաստ կլինի երկխոսության, որը օգուտ կբերի թե՛ Թեհրանին, թե՛ Վաշինգտոնին»,- գրել է Զարիֆը։

Նշենք, որ Իրանում Զարիֆին համարում են արևմտամետ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչ։ 

2013-2021 թվականներին Զարիֆը եղել է Իրանի արտաքին գործերի նախարարը և անմիջական մասնակցություն է ունեցել 2015 թվականի միջուկային համաձայնագրի մշակման ու կնքման գործում, որից Թրամփի վարչակազմը 2018 թվականի մայիսին միակողմանիորեն դուրս եկավ։

Add new comment