Լիբբի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին  հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին, հաղորդում է «Trend»-ը՝ վկայակոչելով դեսպանատանը։

«Ծանր սրտով հայտնում եմ Միացյալ Նահանգների դիվանագիտական ծառայությունից թոշակի անցնելու որոշմանս մասին։ Ցավոք, առողջական խնդիրները, որոնց մասին նշել էի 2023 թվականին ԱՄՆ Սենատի առջև իմ ելույթում, շարունակում են պահպանվել... Այնուամենայնիվ, վերջին թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ ժամանակն է վերադառնալ տուն և կենտրոնանալ առողջության վրա»,- նշել է դեսպանը:

Նա նաև ընդգծել է, որ շատ անելիքներ կան Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման համար: 

Լիբբին մանրամասնել է, որ 2024 թվականի օրացուցային տարվա ավարտից անմիջապես հետո կլքի պաշտոնը:
 

Add new comment