Միլլեր

Վաշինգտոնը կանգնած է վրաց ժողովրդի կողքին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և նշել՝ ԱՄՆ-ը կանգնած է վրաց ժողովրդի կողքին։

Միլլերն ընդգծել է՝ ԱՄՆ-ը հստակ ասել է, որ անհանգստացած է այն քայլերի կապակցությամբ, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ն իրականացնում է Եվրոպայի հետ ինտեգրման ճանապարհին։

«Ինչպես գիտեք, մենք այս հարթակից պատժամիջոցների մասին նախապես չենք հայտարարում, բայց երբ պատժամիջոցների կարիք է առաջանում, մենք դա անում ենք: Դուք արդեն տեսել եք, որ մենք պատժամիջոցներ ենք կիրառել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ, վիզային սահմանափակումներ ենք մտցրել, այլ միջոցներ ենք ձեռնարկել, կասեցրել ենք Վրաստանի կառավարությանը հատկացվելիք 95 միլիոն դոլարը»,- ասել է Միլլերը։

 

Add new comment