Դա մեզ համար սպառնալի իրադարձություն է. Պեսկով
Ուկրաինայի լիիրավ անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի կլիներ Ռուսաստանի համար: Դա սպառնալից իրադարձություն է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սա բացարձակապես հակասում է անվտանգության անբաժանելիության մասին մեր թեզին, և մի երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին, սա միջազգային հարաբերությունների անփոփոխ կանոն է, որով մենք առաջնորդվում ենք: Որոշումն ուղղակի անընդունելի է մեզ համար, քանի որ դա մեզ համար սպառնալի իրադարձություն է»,- ասել է Պեսկովը։
Add new comment