Սինանյան

Մոտ 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է  կապ  պահել Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ վերջին ռազմական լարվածության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ տեղեկություններ ստանալու և  հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար:

 

Նրա խոսքով՝ ռազմական վերջին լարման հետևանքով լուրջ իրավիճակ է ստեղծվել Հալեպում, որտեղ մոտ 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում:

Ըստ Սինանյանի՝ հալեպահայերը նախընտրում  են մնալ տներում քանի որ չեն կարող դուրս գալ քաղաքից, ուստի տարհանման հնարավորությունն առայժմ բացակայում է:

Քեսաբում և Դամասկոսում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել շարունակվող ռազմագործողությունների հետևանքով: Ինչպես հայտնեց Սինանյանը, Սիրիայի կառավարական զորքերին չի հաջողվել կասեցնել զինյալների առաջխաղացումը:

 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշել է,որ համեմատաբար հանգիստ  իրավիճակ է Լաթաքիայում: Այն քաղաքներում, որտեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ է,տեղի հայերն անհանգստացած են ռազմական գործողությունների թատերաբեմում հայտնված բնակավայրերում գտնվող իրենց հարազատների համար:

Add new comment