Երկու եղբայրական երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցությունը զարգանում է. Թուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում է
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության պետ Յաշար Քադըօղլուի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, նախարարն ընդգծել է, որ երկու եղբայրական երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցությունը զարգանում է, ինչպես մյուս ոլորտներում։
«Ընդգծվել է, որ համատեղ զորավարժությունները մեծ նշանակություն ունեն փորձի փոխադարձ փոխանակման տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Ընդգծվել է համատեղ զորավարժությունների ինտենսիվության ավելացման կարևորությունը՝ երկու եղբայրական երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի հետագա կատարելագործման համար։ Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ»,- մեջբերում են լրատվամիջոցները:
Add new comment