Իրանը կարող է դիտարկել իր զորքերը Սիրիա ուղարկելու հնարավորությունը
Իրանը կարող է դիտարկել իր զորքերը Սիրիա ուղարկելու հնարավորությունը՝ ահաբեկչական գրոհայինների դեմ պայքարելու համար, եթե սիրիական կառավարությունը դա խնդրի: Այդ մասին քաթարական Al Araby Al Jadeed հրատարակությանը հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Եթե Սիրիայի կառավարությունը խնդրի Իրանին զորք ուղարկել Սիրիա, մենք կդիտարկենք այդ հնարավորությունը», - ասել է Իրանի արտգործնախարարը։ Նրա խոսքերը մեջբերված են հարցազրույցից առանձնացված հատվածներում, որի ամբողջական տարբերակը կհրապարակվի չորեքշաբթի։
Նրա խոսքով՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գործունեությունը «կարող է ավելի մեծ վնաս հասցնել Սիրիայի հարևան երկրներին, ինչպիսիք են Իրաքը, Հորդանանը և Թուրքիան, քան Իրանին»։
Բացի դրանից, նախարարը հրատարակությանն ասել է, որ Իրանը ձգտում է «առկա տարաձայնությունների շուրջ երկխոսել Թուրքիայի հետ»։ Արաղչին հավելել է, որ երկուշաբթի օրը Անկարա կատարած իր այցի արդյունքը եղել են «Սիրիայում իրավիճակը հանդարտեցնելու նախապատրաստական աշխատանքները», ինչպես նաև «երկարաժամկետ լուծման համար նախաձեռնություն վերցնելու հնարավորություն ստեղծելը»:
Add new comment