Քարտեզները փաստ են, և ըստ այդ փաստերի՝ Հայաստանը քարտեզների վրա գոյություն ունի 2600 տարի. Գալչյան
Քարտեզները պատմություն են, քարտեզները փաստաթղթեր են, որոնք պարունակում են հստակ տեղեկություններ մի ամբողջ ժամանակաշրջանի մասին: Քարտեզներից հնարավոր է հստակ պատկերացնել ու տեղեկություններ քաղել աշխարհի զարգացման ու ներկայիս երկրների տարածքների ձևավորման ընթացքի մասին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում քարտեզներին և դրանց նշանակությանն է անդրադարձել քարտեզագետ Ռուբեն Գալչյանը:
...Մասնագետն ընդգծեց՝ քարտեզները փաստ են, և ըստ այդ փաստերի՝ Հայաստանը քարտեզների վրա գոյություն ունի 2600 տարի:
«Բրիտանական թանգարանում կա մեր թվարկությունից 600 տարի առաջվա մի սալիկ, որի վրա երեք անուն կա՝ Բաբելոն, Ասորեստան և Հայաստան: Հետո,երբ մոտենում ենք մեր թվարկությունից առաջ 2000-ական թվականներ, ապա այդ շրջանում Փոքր Ասիայի տարածքում տասնյակ թագավորություններ կային՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Մարաստանը, Ասորեստանը, Միջագետքը և էլի շատ փոքր երկրներ: Եվ այս քարտեզներին նայելով՝ կարելի է տեսնել, թե ինչպե՞ս են անհետանում այդ երկրներից շատերը: Երբ հասնում ենք մեր օրեր, ապա այդ շրջանում կա մի քանի երկիր՝ Պարսկաստանը, Հայաստանը, որոնք ավելի քան 2500 տարվա պատմություն ունեն։ Թուրքիան քարտեզների մեջ առաջին անգամ երևան է գալիս 14-րդ դարում, այսինքն՝ Հայաստանից 2000 տարի հետո։ Ադրբեջանը քարտեզների վրա հայտնվել է 1918 թվականից»,- նշեց Գալչյանը:
Add new comment